Պայթած տասնյակ հազարավոր հրասարքերից առաջացած սմոգը Դելիում զանգվածային վթարի պատճառ է դարձել։ Տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Հիշեցնենք, որ Դելիում սմոգն արդեն մի քանի օր է պահպանվում է։ Փորձագետները մթնոլորտի աղտոտվածության մակարդակը  գնահատում են շատ բարձր․․․

Հնդկաստանի մայրաքաղաքում խիտ մառախուղ է առաջացել այն բանից հետո, երբ տարվա գլխավոր տոնակատարության ՝ Դիվալիի ժամանակ մարդիկ հազարավոր հրասարքեր են պայթեցրել։