Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պնդում է, որ իր պաշտոնավարման ընթացքում ոչ ոք իր վրա որեւէ ճնշում չի գործադրել։

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, 2017 թվականի պետբյուջեի նախագծի խորհրդարանական լսումներից հետո լրագրողներն օմբուդսմենից հետաքրքրվեցին՝ արդյոք իր վրա ճնշումներ եղել են։

«Մարդու իրավուքների պաշտպանի աշխատանքը բարդ է շատ, ժամանակաշրջան կա իհարկե, որ բարդ հարաբերություններ են գործընկերների հետ, բայց ճնշումների խնդիր մենք չունենք։ Հուլիսյան իրադարձությունների ժամանակ բնականաբար բարդություններ կային, բայց ճնշումներ՝ ոչ»,- ասաց Արման Թաթոյանը։

Դիտարկմանը՝ միգուցե իշխանությունների ոտքը չի տրորել, օմբուդսմենը չհամաձայնվեց․ ինքը նման խնդիր չունի։