Բրազիլիայում ոստիկանը ձերբակալված դեռահասին խուզարկելիս նրան օդ է բարձրացրել, գլխիվայր պահել եւ թափ տվել: Միջադեպը ենթադրաբար տեղի է ունեցել Բելու Օրիզոնտի քաղաքում, հայտնում է Meduza-ն:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, որպեսզի պարզի տեսանյութում հայտնված ոստիկանի ինքնությունը: Ոստիկանությունից հայտնել են, որ իրենց աշխատակիցը խախտել է ձերբակալության ստանդարտ կանոնները: Նրան կարող են քրեական մեղադրանք ներկայացնել, սակայն ինչ հոդվածով՝ հայտնի չէ:











