Ոստիկանությունը որպես անհետ կորած որոնում է 21-ամյա Գեւորգ Թորոսյանին:
21-ամյա Գեւորգ Թորոսյանը, ըստ ոստիկանության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության, Արգավանդ գյուղի բնակիչ է:
Երիտասարդի մասին տեղեկություն իմացողներին իրավապահները խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 կամ (010) 59-06-25 հեռախոսահամարներով:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











