Ոստիկանությունը որոնում է տեսանյութում պատկերված անձին, որը կասկածվում է գողություն կատարելու մեջ:

Անհայտ անձը, ըստ ոստիկանության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության, հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ի սահմաններում մայրաքաղաքի Հայկ Հովսեփյան փողոցի թիվ 4 հասցեի մոտ մի կնոջ պարանոցից քաշել պոկելով բացահայտ հափշտակել է ոսկյա շղթան եւ դիմել փախուստի:

Տեսանյութում պատկերված անձի մասին տեղեկություն իմացողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (010) 44-02-02 եւ (010) 48-02-02:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: