Նոյեմբերի 4-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, Նոյեմբերյանի բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում «Բագրատաշեն» անցակետից հայտնաբերել եւ բերման են ենթարկել Գյումրիի բնակիչ Կոնստանտին Ս.-ին:

Նա հետախուզվում էր «յուրացնելը եւ վատնելը» հոդվածի հատկանիշներով:

Կոնստանտին Ս.-ն այս տարվա օգոստոսի 12-ին մի քաղաքացուց օրավարձով մեքենա էր վերցրել, սակայն 15 օր վճարումներ կատարելուց հետո հափշտակել էր իրեն վստահված «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: