Մի՞թե վատ է, որ մենք զարգացնում ենք Գյումրիի օդանավակայանը։ Այս մասին նոյեմբերի 7-ին ԱԺ –ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
Նախարարի խոսքով Գյումրիում օդանավակայանը ավելի լավ պայմաններ է առաջարկում։ «Այնտեղ չկա լոտի տուրք՝ 10 հազար դրամի չափով ու այլ վճարներ։ Մի՞թե վատ է, որ մենք զարգացնում ենք Գյումրիի օդանավակայանը»,- հարցրել է նախարար Վահան Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ «Պոբեդա» ավիաընկերությունը, ըստ ձեռքբերված պայմանավորվածության, 2016-ի նոյեմբերի վերջից իրականացնելու է չվերթներ Գյումրիից Մոսկվա ու հակառակ ուղղությամբ։ «Պոբեդա» ավիաընկերությունը շաբաթական երեք անգամ իրականացնելու է չվերթներ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից մոսկովյան «Վնուկովո» օդանավակայան։ Չվերթները իրականացվելու են ցերեկային ժամերին։ Ավիատոմսերի գինը սկսվելու է 10 հազար դրամից։
Հոկտեմբերի 21-ին «Ռոսավիացիան» Մոսկայից Գյումրի չվերթների թույլատվություն է տվել «Պոբեդա» լոուքոսթերին։ Թույլատվությունը տրվել է շաբաթական 7 չվերթների համար։











