Intel-ը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ միառժամանակ 500 Shooting Star դրոն երկինք թռցնելով եւ լուսային շոու կազմակերպելով, գրում է Recode-ը:

Այս անգամ Intel –ը գերազանցել է իր իսկ անցած տարվա ռեկորդը, երբ միաժամանակ հարյուր դրոն էին կառավարվել: Թռիչքի ժամանակ բարդ հետագծերով դրոնների նավատորմը կառավարվել է Intel-ի կողմից մշակված հատուկ ծրագրի միջոցով, որը հետեւում է յուրաքանչյուր թռչող սարքի դիրքին՝ հաշվի առնելով նույնիսկ GPS-ի ազդանշանի որակն ու մարտկոցում էներգիայի պաշարը:

Intel ընկերությունը, թույլտվություն ստանալով քաղավիացիայի Դաշնային կառավարման մարմնից, գիշերվա ընթացքում կարող է օդ բարձրացնել հարյուրավոր դրոններ՝ լուսային շոուներ կազմակերպելու նպատակով:

Աշնան ընթացքում արդեն երկրորդ անգամ է, որ Intel-ը հայտարարում է սեփական դրոնի արտադրության մասին: Հոկտեմբերին առաջին անգամ թողարկվեց նոր Falcon 8+ կվադրոկոպտերը, որը նախատեսված է մեծ շինհրապարակները վերահսկելու համար: Այն կառավարվում է հեռակառավարման վահանակի միջոցով եւ զարգացնում մինչեւ 56 կմ/ժ արագություն: