Վիդեոբլոգեր Թոմաս Քիմը ցույց է տվել, թե ինչպես է ինքնաշեն սարք ստեղծել, որը ունակ է շարքից հանել ցանկացած անձնական համակարգիչ։ Բլոգերը այդ սարքը «USB կործանիչ» է անվանում եւ պատմում, որ այն ստեղծելու համար ինքն օգտագործել է լուսանկարչական սարքի լուսարձակի, մարտկոցի տարրերը, USB սարքի մի մասը ու որոշ այլ դետալներ, հայտնում է Lenta-ն։

Համակարգչին միացնելիս՝ «ֆլեշկան» մայր պլատային բարձր լարում է փոխանցում։ Քանի որ համակարգիչների մեծ մասի USB հանգույցը պաշտպանված չէ լարման տատանումներից, սարքը արագ շարքից դուրս է գալիս։ Սարքը ստեղծելու ու համակարգիչը ոչնչացնելու ընթացքը Քիմը ցուցադրել է YouTube–ում։

Նմանատիպ «ֆլեշկա կործանիչները» վաճառվում են 49 դոլարով։ Ապրանքի նկարագրության մեջ ասվում է, որ սարքը նախատեսված է «USB պորտի»  փորձարկման համար։