Հոկտեմբերի 8-ին, ժամը 14..00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում Երեւանի առեւտրային կենտրոններից մեկից գողություն էր կատարվել. անհայտ անձը գաղտնի հափշտակել էր մի քաղաքացուհու iPhone 6s սմարթֆոնը:
Տաղավարում, որտեղ կատարվել էր գողությունը, տեսնկարահանող սարքեր են եղել: Ոստիկանները դիտել են տեսագրությունը եւ վերծանել գողության պահն ու գողություն կատարած անձը:
Փաստի առթիվ հարցուվել է քրգործ՝ գողության հատկանիշներով: Գողություն կատարողը երիտասարդ աղջիկ է:
«Կադրում երեւացող անձին ճանաչողներին կամ նրա վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











