Ոստիկանությունը որպես անհետ կորած որոնում է երեւանցի Արտակ Ավետիսյանին։

Երիտասարդի մասին հավելյալ տեղեկություններ ոստիկանությունը չի հայտնում, նշվում է միայն, որ նրան որոնում է ոստիկանության Մաշտոցի բաժինը։

Իրավապահները խնդրում են Արտակ Ավետիսյանի մասին տեղեկություն իմացողներին դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում։