Հայաստան - Չեռնոգորիա (3:2) աշխարհի առաջնության ընտրական խաղից հետո պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը պատասխանեց NEWS.am-ի թղթակցի հարցերին.

Կարծում եմ՝ սա հավաքականում քո կարիերայի լավագույն խաղն էր: Համամի՞տ ես:

Ամեն մարդ իր կարծիքն ունի: Այժմ տաք գլխով դժվար է ասել, բայց կարծում եմ՝ այո:

Կոնկրետ քեզ ինչ հրահանգներ էր տվել մարզիչը:

Այո, կար: Պետք էր վտանգավոր հարձակվել ու թիմային խաղ ցուցադրել: Պաշտպանվելը մտնում է թիմային խաղի մեջ:

Ի՞նչ փոխեց Արթուր Պետրոսյանը հավաքականում:

Բարձր տրամադրություն եւ հավատ ներշնչեց, որ կարող ենք լավ ֆուտբոլ խաղալ և հաղթել:

Հիշեցնենք, որ Գևորգ Ղազարյանը Հայաստան - Չեռնոգորիա խաղում դարձավ հաղթանակ գոլի հեղինակ: