Պետք չէ բողոքել, ես էլ Ձեր օրին եմ։ Այս մասին նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին (ֆոտոռեպորտաժ):
Ուրիխանյանը դժգոհել է, որ Հայաստանի Հանրային հեռուստատեսությունն անցած տարիների ընթացքում իր ոչ մի ելույթ չի ցուցադրել: «Գոնե Ադրբեջանի դեմ հայտարարության իմ նախագիծը երբեւէ կցուցադրեն, թե՞ ոչ»,- հարցրել է պատգամավորը:
«Պարոն Ուրիխանյան, ես էլ Ձեր օրին եմ։ Այնպես որ...»,- պատասխանել է Սահակյանը:











