Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել նոյեմբերի 8-ին բերման ենթարկված Գարիկ Առաքելյանի մասին, որը նոյեմբերի 8-ին «Հոնդան» վարել է ոչ սթափ վիճակում։

Ըստ տեսանյութի՝ Ճաապարհային ոստիկանության աշխատակիցներն այդ օրը երեկոյան մայրաքաղաքում կանգնեցրել են «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդն իջել է եւ միանգամից «դեբոշ» սարքել։

«Շատ բարեւ ձեզ, ի՞նչ հարց կա, որ մեզ կայնացրել եք, չկա միջոցառում, ընգեր, ի՞նչ հարց կա, որ ինձ կայնացրել ես, ընգեր, խնդիր կա՞, խնդիր տեսե՞լ ես, դու ոնց որ․․․ խնդիր կա՞ ընգեր»,- ասել է վարորդը՝ հրաժարվելով նախ ցույց տալ փաստաթղթերը, ապա գնալ բուժզննության։

Ոստիկանները փորձել են նրան բերման են, սակայն նա հրաժարվել է կատարել պահանջը, սկսել է հայհոյել․ «Արա, ընգեր, էս ի՞նչ բեսամթ ուժեղ տղեք եք, արա»։

Ոստիկանները քաղաքացուն բերման են ենթարկել, բուժզննության են ենթարկել․ 41-ամյա տղամարդը եղել է ոչ սթափ վիճակում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Գարիկ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել։

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում։