Եթե պետությունն ուզում է օգնել զինվորականներին, թող կրճատի բանտարկյալների եւ ոստիկանների թիվը։ Այս մասին նոյեմբերի 14-ին՝ ԱԺ-ում ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ ելույթ ունենալով զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամության դեպքում ապահովագրական վճարումների մասին օրինագծի քննարկման ժամանակ: Այդ նպատակով Հայաստանի քաղաքացիների աշխատավարձից հազար դրամ կպահվի: Առաջարկվում է օրենքը գործարկել 2017 թվականի հունվարի 28-ից:
Հայաստանում կա մոտ 5 հազար բանտարկյալ, որոնցից յուրաքանչյուրի համար օրական 5 հազար դրամ է հատկացվում։ «Բանտարկյալների թվի կրճատման դեպքում մենք կլորիկ գումար կունենանք, որը կուղղվի բանակին։ Ավելին՝ Հայաստանում այսօր կա 22 հազար ոստիկան, ինչը մեր երկրի համար շատ է։ Եթե կրճատենք ոստիկանների թիվը, մենք բյուջե կունենան, որը հնարավոր կլինի ուղղել վիրավոր զինծառայողների բուժմանը եւ նրանց ընտանիքներին օգնելուն»,– ասաց Փոստանջյանը։











