Հայկական բանակում ծախսերի թերակատարում չկա։ Այս մասին նոյեմբերի 14-ին ԱԺ–ում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցին։

Ամեն տարի նախարարությունը բյուջե է վերադարձնում չծախսած գումարները։ «Մենք չենք հասցնում դրանք ծախսել ոչ թե անփութության պատճառով, այլ որովհետեւ սպառազինությունների պայմանագրերի  կատարումը կամ զենքի  մատակարարումը կարող է ձգձգվել։ Մնացածը կարելի է քննարկել փակ ձեւաչափով, բայց այստեղ վիճակն ավելի լավ է, քան Ձեզ թվում է»,– ասաց նախարարը։