Reddit–ի օգտատերը ռադիոկառավարվող կվադրակոպտերի միջոցով հետեւել է կնոջը եւ բացահայտել նրա դավաճանությունը, հայտնում է Daily Mail–ը։
YouTube–ում հրապարակված տեսանյութում ասվում է, որ տղամարդը կնոջը սկսել էր կասկածել մի քանի շաբաթ առաջ։ Նա սկսել էր անհապաղ հետեւել կնոջը, սակայն ոչ մի արտասովոր բան չէր նկատել։ Դրանից հետո նա որոշել էր կնոջը հետեւել օդից դրոնով։
Այս մեթոդն ավելի լավ էր աշխատել։ Տղամարդը տեսել էր, որ իր կինը շեղվել է սովորական երթուղուց, որով աշխատանքի է գնում, նստել է մոտեցող մեքենան եւ գնացել անհայտ ուղղությամբ։
Տեսանյութի հեղինակը դա դավաճանության բավարար ապացույց էր համարել։ «Ուշադի՛ր նայեք, ահա այպիսի տեսք ունի անիմաստ վատնած 18 տարին»,– մեկնաբանել է նա տեսանյութը։











