Ճապոնիայի Ֆուկուոկի քաղաքի կենտրոնում հսկայական փլուզումը մեկ շաբաթում վերացրել են։ Քաղաքի կենտրոնում այս հատվածը նորից բաց է երթեւեկության համար։ Թվում է, թե այստեղ ոչ մի փլուզում չի էլ եղել, հայտնում է NTDTV–ն։
Հիշեցնենք, որ 30 մ երկարությամբ եւ 15 մ խորությամբ փոսն առաջացել էր նոյեմբերի 8-ին։ Այդ պահին խաչմերուկում մարդիկ չեն եղել։ Փոսը լցվել էր կոյուղու ջրերով եւ կլանել էր մոտակա գրասենյակների մայթերը։
Քաղաքային իշխանությունների խոսքով՝ փլուզումը տեղի էր ունեցել մոտակայքում մետրոյի շինարարության պատճառով։ Աշխատանքներն ավարտվել են նախատեսված ժամկետից շուտ վատ եղանակային պայմանների պատճառով։
Իշխանությունները խոստացել են մինչեւ տարեվերջ փոխհատուցել գրասենյակային շինությունների կրած վնասը։











