Քանաքեռավանի բնակիչ Արմենակ Սարգսյանը կասկածվում է ծանոթի տնից գողություն կատարելու մեջ:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ նոյեմբերի 14-ին ոստիկանները Կոշ գյուղից գողություն կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել քանաքեռավանցի, նախկինում ազատազրկված Արմենակ Սարգսյանին: Նա բաժնում պատմել է, որ հյուրընկալել էր իր ծանոթը տանը, միասին կերուխում էին արել, իսկ տանտիրոջ քնելուց հետո վերցրել էր ձեռքն ընկածն ու հեռացել:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











