CCTV հեռուստաալիքը հրապարակել է Չինաստանի արեւելքում մոլորված ու այծերի հոտի մեջ հայտնված փոքր կապիկի հուզիչ պատմությունը

Գյուղացին, որին պատկանում են այդ այծերը, ասում է, որ կապիկն արդեն հինգ օր է ապրում է իր այծերի հետ։ «Երբ կապիկը տեսավ ինձ՝ վախեցավ, փորձեց փախչել, իսկ հետո բարձրացավ այծի մեջքի վրա»,- պատմել է նա։

Ըստ ամենայնի՝ կապիկն իրեն ապահով է զգում այծի մեջքի վրա։ Գյուղացին պատմել է, որ նույնիսկ երբ փորձում է կապիկին բանաններով կերակրել, կապիկն այծի մեջքից ոչ մի վայրկյան չի իջնում։ Վայրի կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ծառայությունների աշխատիցները հայտնել են, որ կապիկին այնուամենայնիվ ստիպված են լինելու ինչ-որ ձեւով կտրել այծից ու նրան կամ կենդանաբանական այգի ուղարկել, կամ էլ վերադարձնել բնական միջավայր։