Գյուղացին բերքն ստանում է, ուզում է մթերի, գները միանգամից 2 անգամ իջնում են. առաջարկում եմ, ոչ մի փողային հարաբերություն չլինի գյուղացու եւ մթերողի միջեւ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով, պետությունը պիտի մեկ տարի առաջ մտնի ասի՝ պարոն մթերող, էս գնով գյուղացուց կընդունես բերքը. «բայց ոչ թե դու մթերում ես էսքան բերք, այլ ծրագրային բյուջետավորում արեք, էսքան պահածո, էսքան խմիչք ես արտադրում, տալիս ես գյուղացուն, գյուղացին արդեն պայմանագիր ունի ձեր կողմից հովանավորվող մասնավոր ընկերության հետ, եւ այդ իրացումը մեկ հովանոցի տակ իրականացնում եք: Սա կոչվում է մեկ հովանոցի տակ աշխատել, նման կարգ կա աշխարհում»:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Անդրադառնալով ստվերային տնտեսությանը, Մելքումյանը նկատեց, որ մարդիկ սովոր են ստվերում աշխատել, ու երբ փորձում ես բոլորին բերել օրինական դաշտ, ձեռնարկությունները պարզապես փակվում են: Նա դիմելով կառավարությանն ասաց. «Դուք պետք է կարողանաք ապահովել բիզնես ծախսերի լեգալացման շղթա, որտեղ ձեռնտու լինի աշխատելը: Սա ստանդարտ շուկայական երկիր չի, օդից իջեք, կանգնեք հողի վրա եւ հասկացեք, որ պետք են ոչ ստանդարտ գործիքներ: Դրա համար պետք է ունենաք ոչ ստանդարտ վարքագիծ, ինչը չեք կարողանում: Սովորեք աշխատել»:

ԲՀԿ-ական պատգամավորը կարեւորեց տնտեսական որոշում կայացնողների նկատմամբ հետադարձ պատասխանատվության մեխանիզմի կիրառումը. «Եթե դա չլինի, մենք չենք հասնի կայարան, եթե հասնում է կայարան, պետք է հնարավորություն տաս ուղեւորին, որ իջնի: Մենք նման ենք պետության, որ հասել ենք կայարան, բայց չեն թողնում, որ իջնենք»:

Ելույթի ավարտին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը տեղից բացականչեց՝ «Բռավո», ինչին ԱԺ նիստը Վարող Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Կարծես «Ռեալ» Մադրիդի երկրպագուները ծափահարեն Ռոնալդուին», ապա խոսքը փոխանցեց «Բարսելոնայի» երկրպագու, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանին: