Դանիական Lego ընկերությունը Լոնդոնում բացել է խաղալիքների խոշորագույն խանութը։ Ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ դա աշխարհում Lego ապրանքանիշի արդեն 131–րդ մանրածախ խանութն է, փոխանցում է «Ինտերֆաքս»–ը։

Լեսթեր Սքվերի նոր երկհարկանի խանութում այցելուները կարող են տեսնել Բիգ Բեն աշտարակի 6–մետրանոց կրկնօրինակը, որը հավաքել են Lego–ի 200 հազար դետալներից։ Աշտարակը հավաքելու համար 2280 ժամ է անհրաժեշտ եղել։

Բացի այդ, կոնստրուկտորից կառուցվել է Լոնդոնի մետրոյի՝ իրական մեծությամբ վագոն, որի համար անհրաժեշտ է եղել ավելի քան 600 հազար դետալ։