Դանակահարություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Երեւանի 24-ամյա բնակիչ Բագրատ Առաքելյանը:
Նոյեմբերի լույս 13-ի գիշերը Երեւանի Խորենացի փողոցում ծառայություն իրականացնող ոստիկաններն օգնության ճիչեր են լսել եւ վազել այդ ուղղությամբ: Օգնություն կանչող տղամարդն ընկած է եղել որովայնի շրժանում վնասվածքով, ոտստիկաններին հաջողվել է հետեւել եւ բռնել տղամարդուն վնասվածքներ հասցրած երիտասարդին:
31-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել է կրծքավանդակի, որովայնի, ձախ վերին վերջույթի ծակած-կտրած վերքեր:
Բագրատ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորված է:











