Ոստիկանությունը բացահայտել է դեռեւս ամիսներ առաջ Աշտարակի առանձնատներից մեկում կատարված գողությունները։

Պարզվում է, որ հիշյալ գողությունները կատարել է այդ տանը այգեպան աշխատող Սարգիս Թովմասյանը։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք։

«Զաբորով անցել եմ, գարաժից բենզին եմ վերցրել, տանից էլ խմիչք եմ վերցրել, մեքենան եմ վերցրել, ջարդել... մեքենան վերցրի, ասի՝ մի քիչ ֆռռամ, հետ կբերեմ, էն էլ արագ քշեցի, խփեցի»,– պատմել է այգեպանը։

Սարգիս Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում։