LinguaCode սոցիալ ծրագրավորման հարթակն արդեն հասանելի է օգտագործման համար եւ գտնվում է ալֆա թեստավորման փուլում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց LinguaCode-ի համահիմնադիր Արման Եղիազարյանը: LinguaCode-ը սոցիալ ծրագրագրավորման հարթակ է` հատուկ երեխաների համար, որտեղ նրանք կարող են սովորել ծրագրավորում, կիսվել իրենց կոդերով` հենց իրենց մայրենի լեզվով` առանց անգլերենին տիրապետելու անհրաժեշտության:

Արման Եղիազարյանի խոսքով հարթակը ստեղծվել է, որպիսի ծրագրավորում կարողանան սովորել բոլորը՝ անկախ անգլերենի իմացությունից: «Ուզում եմ, որ բոլոր երեխաները ունենան ծրագրավորում սովորելու հնարավորություն, այն ինչ ես փոքր տարիքում չեմ ունեցել: Հարթակն իրականում անցումային գործիք է երեխայի համար: Այն կօգնի նրան մայրենի լեզվով ծրագրեր գրել, հասկանալ ծրագրավորման լոգիկան, հետո անցնել այլ՝ ավելի բարդ լեզուների»,- ասաց  LinguaCode-ի համահիմնադիրը:

«Առաջիկայում LinguaCode-ը կներառի նաեւ սոցիալական հարթակ, որտեղ օգտատերերը կկիսվեն իրենց գրած ծրագրերով եւ որ ամենակարեւորն է, այլ լեզուներով գրված ծրագրերը կկարողանան թարգմանել իրենց լեզվով: Հարթակի ծրագրավորման լեզվի թարգմանիչը հանդիսանում է բազմալեզու պարզեցված ծրագրավորման միջուկ՝ բաց կոդի (open source) կարգավիճակով եւ հասանելի է GitHub կայքում https://github.com/LinguaCode/core հասցեով»,- հավելեց Արման Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ LinguaCode-ը ծրագրավորման հարթակ է, որը թույլ է տալիս 7-15 տարեկան երեխաներին սովորել ծրագրավորում իրենց մայրենի լեզվով։