Դեյն անունով տղան YouTube–ում հայտնի է դարձել այն բանից հետո, երբ տատիկը նրա առաջին բաժանորդն է դարձել։ Պատմությանն ուշադրություն են դարձրել Reddit–ի օգտատերերը, հայտնում է Gazeta–ն։
Տեսանյութը, որում Դեյնն ուրախանում է հաջողությամբ եւ շնորհակալություն հայտնում տատիկին, ավելի քան 500 հազար դիտում է հավաքել 5 օրում։ Դրանից հետո դեռատի վիդեոբլոգերին բաժանորդագրվել է 20 հազար մարդ, եւ այդ թիվն աճում է։











