Բրիտանական Summers Place Auctions աճուրդի տունը 430 հազար դոլարով վաճառել է անհետացած դոդո թռչունի կմախքը։ Աճուրդի կազմակերպիչները հույս ունեին, որ կմախքը 370-ից 620 հազար դոլարով կվաճառվի:

Summers Place Auctions աճուրդի տան հայտարարության մեջ նշված է, որ կմախքի տերն այն ոսկոր առ ոսկոր հավաքել է 1970-ական թվականներից սկսած: Հավաքորդը թռչունի հազվագյուտ ոսկորները գնել է այլ տերերից եւ աճուրդներում: Արդյունքում նրան հաջողվել է հավաքել կմախքի գրեթե 95 տոկոսը:

Այժմ դոդոյի ոսկորների արտահանումը թռչունի հայրենիքից՝ Սուրբ Մավրիկիայի կղզուց, տեղական կառավարության կողմից արգելված է: Եվրոպացիները դոդո թռչունին կամ Մավրիկիական դրոնտին առաջին անգամ տեսել են 1598 թվականին, իսկ ընդամենը 70 տարի հետո այդ տեսակն անհետացել է՝ բնաջնջվելով Արեւմուտքի գաղութարարների եւ նրանց բերած խոզերի կողմից: