Ֆիլիպինների ոստիկանապետ Ռոնալդ դելա Ռոզան արտասվել է Սենատում լսումների ժամանակ։ Reuters,-ի փոխանցմամբ դելա Ռոզան ,որը հայտնի է Bato ՝ «Ժայռ» մականունով, արտասվել է այն բանից հետո, երբ օրենքով գողը ցուցմունք է տվել ու հայտնել, որ թմրադեղերի ապօրինի շրջանառության մեջ ոստիկաններ են ներգրավված։ Դա այնքան է «հուզել» Bato–ին, որ նա սկսել է երդվել, որ հավատարիմ է երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեին։
«Ես չեմ հանձնվի, ես կանեմ ամեն ինչ, որպեսզի մաքրեմ ոստիկանության շարքերը»,- ասել է դելա Ռոզան։ «Ես ձեզ հետ կլինեմ,- ասել է նա՝ դիմելով Դուտերտեին,- Ես չեմ հրաժարվի այս պայքարից»։
Նշենք, որ թմրադեղերի շրջանառության դեմ Դուտերտեի ծավալած կոշտ պայքարը միջազգային համայնքի կողմից քննադատությունների պատճառ է դարձել։ Որոշ տվյալներով Դուտերտեի նախագահության օրոք թմրադեղերի դեմ պայքարի շրջանակում մոտ 2500 մարդ է սպանվել ։











