Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 23-ին, Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի՝ զարգացման եւ Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Անդրե Վալլինի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների զարգացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցերի, մտքեր փոխանակեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեության շուրջ։

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ընդառաջ Էդվարդ Նալբանդյանն ու Անդրե Վալլինին քննարկեցին նախարարական համաժողովի օրակարգային հարցեր։