Այս նոր իրավիճակում, իմ ընկերներից, համախոհներից շատերը եւս ցանկանում են մասնակից դառնալ այս գործընթացին, նոր շունչ հաղորդելով այս շարժմանը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով կառավարության անդամների ՀՀԿ-ական դառնալու խնդրին:

«Պարտադի՞ր է, որ կառավարության կազմի անկուսակցական նախարարները եւ իմ թիմակիցներն անդամակցեն ՀՀԿ-ին. որեւէ պարտադրանք չկա, դա յուրաքնաչյուրի գիտակցական եւ գաղափարական որոշման հարցն է»,-ասել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր կառավարության նիստում Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել եւ նշել է այդ քայլի հմնավորումները: