Ոստիկանության 6 ծառայող առաջիկայում աշխատանքից կազատվի: Նման որոշում է կայացրել ոստիկանության կարգապահական հանձնաժողովն այսօր` նոյեմբերի 25-ին, կայացած նիստի ժամանակ:
Ըստ ոստիկանության լրատվական ծառայության` հանձնաժողովի նիստին մասնակցում էին ոստիկանության ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման, իրավաբանական վարչությունների պետերը, ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նիստում քննարկվել են ոստիկանության 6 ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները։
Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը, պարզելով փաստական հանգամանքները, որոշում է կայացրել դիմել ոստիկանության պետին՝ հիշյալ ծառայողների նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը:











