Հաշմանդամության կենսաթոշակների մասով հունվարին պիլոտահաշվառման նոր մոդել կներկայացվի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որնախարար Ասատրյանը մասնավորապես, նշել է. «Մենք արդեն ունենք ձեւավորված առաջարկ, որ ոչ թե քաղաքացիներին ավտոմատ դարձնենք թոշակառու, այլ հատկապես խոսքը վերաբերում է երրորդ խմբի թոշակառուներին: Այն ծառայությունները, որի կարիքն իրենք ունեն, պետք է գնահատենք եւ ապահովենք այդ ծառայությունների ստացումը: Եթե նրանք ծառայությունները ստացան, ապա չեն ձգտելու դառնալ հաշմանդամ»:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Արձագանքելով՝ Կարեն Կարապետյանն ավելացրել է. «Մենք ի՞նչ ենք ուզում եւ ակնկալում ձեզանից. նախ մաքսիմալ թափանցիկ, բաց, քաշքշուկը քիչ, ոչ մեկին, ում չի հասնում փող՝ չենք տալու, մոտիվացիոն վիճակը, որը ստեղծել ենք, որ մարդն ուզում է սոցիալապես անապահով դառնալ, այդ դաշտը մաքսիմալ պետք է փորձենք կոտրել»: