Արաբկիր համայնքում դանակի սպառնալիքով «մերսուհու» վրա կատարված հարձակումը բացահայտվել է։ Ոստիկանության պաշտոնական կայքից NEWS.am-ը տեղեկանում ենք, որ նոյեմբերի 23-ին Երեւանի Արամ Խաչատրյան փողոցում երիտասարդ կնոջ վրա հարձակում կատարած անձը Աբովյանի բնակիչ Աշոտ Հովհաննիսյանն է։ Վերջինս «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքում գրանցված «մերսուհու» ծառայությունից օգտվելու նպատակով նրա հետ պայմանավորվում է հանդիպել Արամ Խաչատրյան փողոցում իր ավտոմեքենայի մեջ։ Կնոջ ժամանելուց հետո նա հրաժարվում է մերսման ծառայությունից եւ օգտվում ինտիմ այլ ծառայությունից, որի դիմաց վճարում է 15 հազար դրամ։ Քիչ անց տղամարդը կնոջից դանակի սպառնալիքով պահանջում է իր տված գումարը։ Կինը դիմադրում է եւ քաշքշուկի հետեւանքով վնասում ձեռքը։ Դեպքից հետո դիմում իրավապահներին, որոնք էլ հայտնաբերում են իրեն վնասվածք պատճառած քաղաքացուն։ Նշված դեպքով կատարվում է հետաքննություն։

Փաշինյանը և Ալիևը մտադիր են միավորել երկու երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերը. «Օրվա ամփոփում»՝ ռուսերեն

Համախմբված ընդդիմությունը սխալվելու իրավունք չունի․ Խոսրով Հարությունյան

Ինչպես էլեկտրաէներգիա կուտակել սեփական բնակարանում եւ խուսափել հոսանքի անջատումների անհարամարություններից

Մի՛ խոչընդոտեք 203 համարի ավտոբուսի բնականոն աշխատանքը. էջմիածնեցի ուսանողների ակցիան

Փաշինյանը հանդիպում է Ալիևի հետ. Սահմանադրությունն արագ փոխելու պահա՞նջ է դրվելու I ԼՈՒՐԵՐ I 20։30

20 օր է մնացել․ ՀՀ-ն չի զիջում, ՌԴ-ն չի համակերպվում, Փաշինյան-Պուտին հանդիպում հավանաբար չի լինելու

5–6 տարի անց մենք լսելու ենք բոլորովին այլ տեխնոլոգիաների մասին. Ռալֆ Յիրիկյան

Ավտոբուս չեմ նստել, բայց տեսուչը տուգանել է չվճարելու համար. քաղաքացին ԴԱՀԿ-ից է տեղեկացել

Չգիտենք, ի՞նչ ինտերվալով կգա Էջմիածնի 203 համարի ավտոբուսը, արդյո՞ք բոլորը կտեղավորվեն. ուսանող

Ձեզ ասել են սպանության գործը վերցրու քո վրա, թե չէ ընտանիքի՞դ կվնասենք. դատավորը՝ մեղադրյալին

«Կարկոմավտո»-ն բացեց FOTON–ի ցուցասրահը Գարաժ Մաստերս Մոլում

Փողոցային վարք են դրսեւորում, ինձ ասում են՝ «շնորհակալություն, որ վերցրիր վրեդ». Բագրատ սրբազան