Բանակում չծառայած անձը արհամարհանքի է արժանի։ Այս մասին դեկտեմբերի 5-ին ԱԺ–ում ասել է պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։ Նրա խոսքով՝ այդ մարդիկ չեն պաշտպանել իրենց հարազատներին եւ մտերիմներին, իրենց կանանք եւ մայրերին։ Այդ պատճառով հասարակությունը պետք է նրանց արհամարհի որպես անբարոյականների։
Նշենք, որ ղարաբաղյան պատերազմի տարիներին Հակոբյանը Հայկական ԽՍՀ (հետագայում ՀՀ) Գերագույն խորհրդի պատգամավոր էր։











