ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը առաջարկում է ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին պատգամավորների ներկայացրած առաջարկները մեկ անգամ եւս նայել եւ նոր արձագանքել դրանց: Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում 2017թ. պետական բյուջերի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նա նշեց, որ իր ներկայացրած առաջարկների վերաբերյալ կառավարությունն անհեթեթ պատասխաններ է տվել:

«101 մեկ առաջարկ եմ ներկայացրել, որոնք ընդունվել են, կամ գրել եք՝ ընդհանուր առմամբ ընդունել եք: Իսկ դուք նայե՞լ եք պարոն նախարար, թե այնտեղ որտեղ ընդունվել է , ինչեր եք գրել: Չասեմ անհեթեթություն, բայց ինչեր եք գրել: Օրինակ՝ հաստատագրված վճարների օրենսդրության փոփոխման հաշվին եկամուտներում աճ կունենանք, որը 2014թ. է եղել: Տենց էլ գրած է, գրել եք՝ ընդունելի է: Գրել եք՝ ավելացված արժեքի հարկի դրամարկղայինից հաշվեգրման անցման արդյունքում կարող է եկամուտները ավելանան, բայց չեն ավելանում: Այն մասերում, որտեղ գրել եք ընդունվել է, խնդրում եմ ուշադիր նայեք եւ հավուր պատշաճի արձագանքեք, թե դուք ինչեր եք գրել»:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Միքայելի Մանուկյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը «մրսած» է եւ այն պետք է կայունացնել եւ այնուհետեւ բուժել. «Ես Արամ Մանուկյանի հետ լիարժեք համաձայն եմ՝ այո, դուք մրսած եք եւ երբ մրսած վիճակում ուզում են ձեզ առողջացնել, պետք է կայունացման դեղեր տան, հետո նոր հիմնական դեղերը տան: Ոչ թե բերեք շատ անկումային վիճակում բուժումը տաք: Նախորդ անգամ ասացիք՝ իբր տույժ ու տուգանքների մասով շատ կոմպետենտ տեղակալ ունեք, որն իբր պետք է զանգեր, բայց ի՞նչ եղավ, էս ի՞նչ աշխատելաոճ է, բան եք հայտարարում, հետո դա չի արվում, դա նորմա՞լ եք համարում»: