Թուրք լրագրող Թուրգայ Գյուլերը հաղորդման ժամանակ սիրիացի երեխայի մասին պատմող տեսանյութը դիտելու ժամանակ չի կարողացել զսպել արցունքները։
Թուրքական Ulke TV հեռուստաալիքի ուղիղ եթերում «Ոչ ստանդարտ պատմություն» հաղորդման վարող Թուրգայ Գյուլերը սկսել է արտասվել, երբ ներկայացվել է Սիրիայում մի շենքի նկուղում երեխայի վիրահատությունը։
Բժիշկները, չունենալով թմրեցնող դեղամիջոց, խնդրում են երեխային Ղուրան արտասանել՝ շեղվելու համար խիստ ցավից։ Այս տեսանյութի ավարտից հետո հաղորդավարը սկսել է արտասվել։











