Brilliant Game Studios-ի գրաֆիկական դիզայներները բազմության ռենդերինգի նոր տեխնոլոգիա են թեստավորել՝ մոդելավորելով 4 հազար Սանտա Կլաուսների պայքարը ընդդեմ 11 հազար պինգվինների: Այս մասին հայտնում է Lenta-ն:

Հոլովակում սառցե գավազաններով զինված Սանտա Կլաուսները ճակատային գրոհ են կազմակերպել թռչունների դեմ, բայց պինգվինները նրանց ծուղակ են ներքաշում եւ անսպասելիորեն գրոհում են թեւերից: Արդյունքում ակնհայտ թվային գերազանցությամբ փետրավորները հաղթել են: