Առնվազն 9 մարդ է զոհվել Բեռլինում սուրբծննդյան տոնավաճառի մեջ բեռնատարի մխրճման հետեւանքով։ Local –ը, վկայակոչելով ոստիկանության տվյալները, հայտնել է, որ ավելի քան 50 տուժած կա։ Ոստիկանությունում չեն բացառում ահաբեկչության վարկածը, ու հակված են այն մտքին, որ այդ գործողությունը միտումնավոր ու նպատակային է եղել։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին ծագումով թունիսեցի հանցագործը Նիսում մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, ինչի հետեւանքով 86 մարդ էր զոհվել։