Snapchat-ը 30-40 մլն ԱՄՆ դոլարով գնել է լրացված իրականության իսրայելական Cimagine հարթակը, գրում է vc.ru-ն:
Հարթակը թույլ է տալիս իր հաճախորդներին իրենց բնակարանների կամ գրասենյակների նկարների վրա տեղադրել տարբեր իրերի 3D մոդելները, ինչը նրանց օգնում է հասկանալ, թե տվյալ ապրանքը որքանով է հարմար այդ տարածքի համար:
Ներկայումս, Cimagine-ը համագործակցում է այնպիսի բրենդերի հետ, ինչպիսիք են Հարավային Կալիֆորնիայում Jerome's կահույքի խանութը, բրիտանական Shop Direct ռիթեյլերը եւ միջազգային Coca Cola ընկերությունը:
TechCrunch-ը գրում է, որ Snapchat-ը պատրաստվում է լրացված իրականության տեխնոլոգիան օգտագործել իր մարկետինգային գործիքների բարելավման համար:
Ստարտափի չորս համահիմնադիրներ Օզի Էգրին, Ամիրամ Աբրահամը, Նիր Դոբն ու գլխավոր տնօրեն Օնի Նեվոբը պատկերների մշակման եւ համակարգչային տեսողության մասնագետներն են: Հայտնի է նաեւ, որ Cimagine ստարտափը ներդրումներ է ստացել այնպիսի հիմնադրամներից, ինչպիսիք են iVentures Asia, OurCrowd եւ Plus Ventures-ը, սակայն ներդրումների չափերը հայտնի չեն:











