Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները գրաֆենից նյութ են ստացել, որը պողպատից 10 անգամ ավելի ամուր է: Այս մասին տեղեկանում ենք ինստիտուտի կայքից:

Նյութը ստացել են գրաֆենային թաղանթների սեղմման եւ հալեցման միջոցով: Երկչափ վիճակում գրաֆենը (շատ բարակ ածխաջրային թաղանթ՝ մեկ ատոմի հաստությամբ) ամենաամուրն է հայտնի բոլոր նյութերից: