Երուսաղեմում բեռնատարի կողմից երիտասարդներին վրաերթի ենթարկելու տեսանյութը հայտնվել է համացանցում: Պատահարի հետեւանքով 4 մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել:

Բեռնատարի վարորդը՝ Արեւելյան Երուսաղեմի բնակիչ, գնդակահարվել է: Ոստիկանությունը տարածած հաղորդագրությունում կատարվածն ահաբեկչություն է կոչել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ներկայում փորձում են պարզել հանցագործի ինքնությունը: