2016թ. դեկտեմբերի 27-ին կորած աղջկա դին հայտնաբերվել է: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից: Հունվարի 13-ին Երեւանի բնակիչ Ա.Հ-ն ոստիկանության Շենգավիթի բաժին հայտարարություն է տվել, որ 2016 թ. դեկտեմբերի 27-ին իր ընկերուհի Ք. Ա.-ն Բագրատունյաց փողոցից նստել է անհայտ տաքսի ավտոմեքենա եւ այլեւս տուն չի վերադարձել:

2017 թ. հունվարի 17-ին ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ՔՀԳ վարչություն կասկածանքով բերման է ենթարկվել Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 1973 թ. ծնված Գարեգին Եղիազարյանը, որը հայտնել է Ք. Ա.- ի դիակի գտնվելու վայրը:

Դին հայտնաբերվել է Արարատի մարզի Սեւակավան բնակավայրի վարչական տարածքի սկզբնամասում, ձորակի լանջին:

Կատարվում է նախաքննություն: