Հայկական կողմը շատ արագ հետ կվերադարձնի Լեռնային Ղարաբաղում կորցրած հողերը։ Այս մասին հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա միջոցառումների ժամանակ, լրագրողներին ասաց Լեռնային Ղարաբաղի հերոս, ԼՂՀ ԱԽ քարտուղար գեներալ Վիտալի Բալասանյանը։
Նրա խոսքով՝ կգա ժամանակը, երբ մենք կտեսնենք, որ ամեն բան իր տեղը կընկնի։
Անդրադառնալով NEWS.am–ի հարցին, թե ինչ վիճակում է Թալիշը, Բալասանյանն ասաց, որ Թալիշ գյուղը վերականգնվում է։ «Այո, միանշանակ կարող եմ ասել, որ Ղարաբաղի ցանկացած մասում ապահով է»։ Բալասանյանը պատրաստակամություն է հայտնել հաստատվել Թալիշում։ «Ժամանակիս մեծ մասը ես այնտեղ եմ անցկացնում։ Հիմա մենք լուծում ենք դպրոցի եւ մանկապարտեզի հետ կապված հարցերը»։











