SpaceX ընկերությունը ցուցադրել է Hyperloop թեստային հատվածի ներսում շարժումը, հայտնում է Lenta-ն:
Փորձարկումների թունելն ունի 1.6 կմ երկարություն եւ գտնվում է ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Հոթորն քաղաքում: Այդ հատվածը SpaceX-ն օգտագործում է ցածր ճնշման պայմաններում բեռնաուղեւորային պատիճների մեծամասշտաբ մոդելների փորձարկման համար:











