Պրահան Սիրահարների տոնը նշելու համար աշխարհում ամենաէժան քաղաքն է ճանաչվել։ Նման եզրակացության է եկել ծաղիկների վաճառքով զբաղվող Bloomy Days գերմանական ընկերությունը։ Այս մասին ասված է կազմակերպության կայքում, փոխանցում է Lenta–ն։
Չեխիայի մայրաքաղաքում Սուրբ Վալենտինի օրվա ծախսերը կազմում են մոտ 470 դոլար։ Այդ գումարը ներառում է մեկ դյուժին կարմիր վարդեր, սպա–սրահի այցելություն երկուսի համար, այցելություն կինո, ռեստորանում ընթրիք եւ 4-5–աստղանի հյուրանոցում մեկ գիշեր։
Երկրորդ տեղում է Իռլանդիայի Կորկ քաղաքը, որտեղ ռոմանտիկ հանգիստը կարժենա 498 դոլար։ Լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդը՝ 543 դոլարով։
Չորրորդ տեղում է Բելֆաստը՝ 579 դոլար, 5-րդ տեղում՝ Ուելսի մայրաքաղաք Քարդիֆը՝ 583 դոլար։ Առաջին տասնյակում տեղ են գտել նաեւ Բեռլինը, Վիեննան, Բրյուսելը, Լիսաբոնը եւ Վանկուվերը։











