ԱՄՆ պաշտպանության նախարարության հեռանկարային հետազոտական նախագծերի վարչությունը (DARPA) SideArm համակարգ է ստեղծել, որը նախատեսված է անօդաչուների արձակման եւ ակնթարթային որսման համար: Այս մասին հայտնում է Lenta-ն:
Թեսթերի ժամանակ համակարգի օգնությամբ հաջողվել է որսալ 180-կիլոգրամանոց Lockheed Martin Fury անօդաչուն, իսկ ապագայում ծրագրվում է որսալ մինչեւ կես տոննայանոց քաշով սարքեր:
Անօդաչուի թռիչքի մեկնարկը կատարվում է կարճ ընթացքով կատապուլտի օգնությամբ, որից հետո այն կարող է փոխակերպվել որսալու համար: SideArm-ը հարմարեցված է նավի վրա, սուզանավում եւ բեռնատարի անիվների վրա տեղակայելու համար: Այն սպասարկելու համար 2-ից 4 մարդ է անհրաժեշտ:











