ՌԴ մերձմոսկովյան Բալաշիխայում ՆԳՆ Մոսկվայի մարզի Գլխավոր վարչության օպերատիվ աշխատակիցները ձերբակալել են «օրենքով գող» Զաքրո Սուքիազովին, որն առավել հայտնի էր «Շաքար» մականունով։ Անձնական զննության ժամանակ 58-ամյա հայի մոտից առգրավվել է 5 գ հերոին, ինչի պատճառով նրան մինչեւ 10 տարվա ազատազրկում է սպառնում, հայտնում է Crimerussia–ն։
ՆԳՆ Մոսկվայի մարզի Գլխավոր վարչությունից հայտնում են, որ Շաքարը դատապարտված է եղել համանման հանցագործությունների համար։ Ներկայումս նրա դեմ քրեական գործ է հարուցվել, դատարանը նրան կալանավորելու օրդեր է տվել։ Հաղորդվում է, որ շաքարն «օրենքով գողի» կարգավիճակը կորցրել էր 1988–ին Չելյաբինսկի գաղութներից մեկում։











