Ամերիկացի գիտնականներն ու բժիշկներն առաջարկել են ավտոմեքենաների քրաշ-թեստերի համար մանեկենների նոր տեսակ ներդնել՝ հաշվի առնելով ժամանակակից մարդկանց: Այս մասին գրում է Life.ru-ն:

Միչիգանի համալսարանի ավտոմոբիլային բժշկության միջազգային կենտրոնի տնօրեն Ստյուարտ Վանն իր հետազոտությունում նշել է, որ ժամանակակից ամերիկացիներն ու մեքենաների քրաշ-թեստերի համար նախատեսված մանեկենները զգալիորեն տարբերվում են:

ԱՄՆ-ում վարորդների եւ ուղեւորների մեծ մասն ավելորդ քաշ ունի: Բացի այդ՝ զգալիորեն ավելացել է տարեցների կողմից մեքենա վարելու պրակտիկան:

Գիտնականները պարզել են, որ անվտանգության ամրագոտու ներքեւի հատվածը շատ թույլ է պաշտպանում գեր մարդկանց եւ չի կարող ապահովել վթարի ժամանակ վնասվածքներից:

Քրաշ-թեստերի համար մանեկեններ արտադրող Humanetics ընկերությունը հայտարարել է ժամանակակից մարդկանց արտաքինը հաշվի առնող արտադրանք թողարկելու պատրաստակամության մասին. 122 կգ քաշով տղամարդու եւ 70-ամյա գեր կնոջ մանեկեններ: