Դուբայի ճանապարհների եւ տրանսպորտի վարչությունը (RTA) քաղաքում սկսված World Government Summit կառավարական ֆորումում «թռչող մեքենա» է ցուցադրել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Khaleej Times-ը:

Չինական Ehang ընկերության ստեղծած մեքենան նորարարական եւ էկոլոգիական տրանսպորտային միջոց է, որը կարող է կարճ տարածություններում ուղեւորների փոխադրել: Մեքենայի տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:

Ուղեւորները կարող են մեկնման վայրի մասին տեղեկացնել սենսորային էկրանի եւ ներկառուցված նավիգացիոն համակարգի օգնությամբ: Մեքենան ստեղծողները նշում են, որ ուղեւորությունը սահուն եւ առավելագույնս անվտանգ կլինի:

Դուբայում նոր մեքենաների շահագործման հանձնելու ժամկետների մասին ոչինչ չի հաղորդվում:

World Government Summit գագաթաժողովը կտեւի մինչեւ փետրվարի 14-ը: