Agility Robotics ընկերությունը ներկայացրել է իր ստեղծած «Քեսսի» ռոբոտին, որը տեղաշարժվում է երկու ոտքով, ճուտիկի նման: Գիտնականները հավատում են, որ ապագայում այն կկարողանա մարդկանց ազատել առօրյա գործերից, հայտնում է Mashable-ը:

«Քեսսին» ստեղծվել է 16 ամսվա ընթացքում, որի վրա 1 մլն դոլար է ծախսվել: Դիզայնը հիմնված է կենդանու կմախքի կառուցվածքի վրա եւ ներառում է ազդրային հոդեր, որոնք պտտվում են 3 ուղղությամբ, նաեւ շարժական կոճեր, որոնք մարդու կոճերն են հիշեցնում: Դրանց շնորհիվ ռոբոտը կարող է կանգնել, քայլել, նաեւ կռանալ:

«Քեսսիի» հեղինակները հավատում են, որ ապագայում իրենց ռոբոտը կկարողանա անմատչելի տեղեր թափանցել, զինվորականներին օգնել մարտադաշտում, մասնակցել փրկարար առաքելություններին կամ զբաղվել ամենօրյա պարտականությունների կատարմամբ, օրինակ՝ գնումների գնալ: